Տնտեսագիտություն

Տնտեսագիտություն, հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Տնտեսագիտությունը կենտրոնանում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, նրանց փոխներգործության և ամբողջ տնտեսության աշխատանքի վրա։ Միկրոտնտեսագիտությունը վերլուծում է տնտեսության հիմնական տարրերի գործունեությունը, որը ներառում է անհատական տնտեսվարողներին և շուկաները, նրանց փոխազդեցությունը և վերջինիս արդյունքները։ Անհատական տնտեսվարողներ կարող են համարվել, օրինակ, տնային տնտեսությունները, ֆիրմաները, գնորդները և վաճառողները։ Մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է ամբողջ տնտեսությունը (համախառն արտադրություն, սպառում, խնայողություններ և ներդրումներ) և նրա վրա ազդող գործոնները՝ ներառյալ ռեսուրսների (աշխատանք, կապիտալ և հող) թերզբաղվածությունը, գնաճը, տնտեսական աճը և կիրառվող քաղաքականությունները (մոնետար, հարկաբյուջետային և այլ քաղաքականություններ)։
Մեծ տարբերություն կա պոզիտիվ (պատասխանում է «ի՞նչ է» հարցին) և նորմատիվ տնտեսագիտությունների (պատասխանում է «ի՞նչ կլինի» հարցին) միջև։ Մեծ տարբերություն կա նաև տեսական ու կիրառական տնտեսագիտությունների, ռացիոնալ և ադապտիվ՝ հարմարվողական, տեսությունների, դասական՝ օրթոդոքս, և ոչ դասական՝ հետերոդոքս, ուղղությունների միջև[4]։

Տնտեսական վերլուծությունները կարող են օգտագործվել ամբողջ հասարակության մեջ, բիզնեսում, ֆինանսներումառողջապահության և կառավարման ոլորտներում։ Տնտեսական վերլուծությունները երբեմն կարող են կիրառվել նաև հանցագործությունների բացահայտման, կրթության[5], ընտանեկան հարաբերությունների, օրենքի, քաղաքականության, հավատքի[6], սոցիալական ինստիտուտների, պատերազմների[7]գիտության[8]բնապահպանության[9] և այլ շատ բնագավառներում։

Սուրբ Ծննդյան հեքիաթ

Սուրբ Ծննդյան հեքիաթ

images

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:

— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:

— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:

Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:

Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:

Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:

Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Put the verbs in the brackets into past indefinite or past continuous tense

1.I was sorry that I had to leave the party early, because I was enjoying myself.

2. I saw you yesterday from the bus. Why where you using a stick?

3.Ann said that she  on holiday.I said that I hoped that she was enjoying herself.

4.While he was watering the flowers it began to rain.

5.I found this ring as I was diging in the garden.

Translate into English

  1. Երբ տեսա նրան, նա նկարում էր պատի վրա: When I saw him, he was drawing on the wall.
  2. Երբ մեքենավարում էի, ոստիկանը կանգնեցրեց ինձ։When I was driving, polishmen stopped me.
  3. Երբ նա գիրք էր կարդում, հեռախոսը զանգեց։ When she was reading book, the phone called.
  4. Մինչ հյուրերը պարում էին, գողը ներխուժեց տուն։While guests were dancing, the thief broke into the house․
  5. Երբ ժամանեցի կայարան, Մերին ինձ էր սպասում։ When I arrived at the station, Mary was waiting for me․

Աշխատանք, աշխատավարձ ։ Երազանքներիս աշխատանքը

Աշխատանք, ամենից առաջ մարդու և բնության միջև տեղի ունեցող պրոցես, որի ընթացքում մարդը նպատակահարմար արտադրողական գործունեությամբ ձևափոխում է բնության առարկաները՝ իր պահանջմունքները բավարարելու համար. մարդկանց գոյության պայման, մշտական, բնական անհրաժեշտություն, առանց որի չէր լինի մարդկային կյանքը։ Աշխատանքը բացառապես հատուկ է մարդուն և վճռական դեր է ունեցել նրա ձևավորման գործում։ Աշխատանքն անխզելիորեն կապված է մարդկային հասարակության զարգացման հետ։ Աշխատանքի օգնությամբ են ստեղծվել մարդկության բոլոր բարիքները։

Ժամանակի ընթացքում առանձնացել են աշխատանքի մտավոր և ֆիզիկական ոլորտներ։ Տեխնիկական առաջընթացը, աշխատատար և առողջության համար վնասակար աշխատանքների մեքենայացումն ու ավտոմատացումը նպաստում են աշխատանքի պայմանների բարելավմանը, մասնագիտական վնասակարությունների ազդեցության փոքրացմանը, մասնագիտական հիվանդությունների և արտադրական վնասվածքների նվազմանը։ Սակայն ֆիզիկական աշխատանքի կտրուկ նվազումը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա։

Աշխատավարձդրամական վարձատրության ձև՝ աշխատուժ-ապրանքի արժեքի փողային արտահայտությունը կամ նրա գինը։ Աշխատավարձի հիմնական ձևերն են ժամանակավարձն ու գործավարձը։ Ըստ աշխատօրվա տևողության, միևնույն օրավարձը, շաբաթավարձը ևն կարող են ներկայացնել աշխատանքի տարբեր գներ։ Ժամանակավարձի չափի միավորը աշխատանքի մեկ ժամի գինն է։Աշխատավարձը հանդիսանում է գործոնային եկամուտ, որն առաջանում է աշխատանք գործոնի կիրառման հետևանքով։ Աշխատավարձն աշխատանքի հավասարակշռության գինն է, որը շուկայում ձևավորվում է աշխատանքի պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության կամ դրանց կորագծերի հատման հետևանքով։ Ժամանակակից պայմաններում աշխատավարձը հանդիսանում է հասարակության եկամուտների ձևավորման հիմնական աղբյուրը։ Զարգացած երկրներում աշխատավարձը կազմում է բնակչության եկամուտների շուրջ 70%-ը։ Աշխատավարձը հանդիսանում է բաշխման հարաբերություններին վերաբերվող տնտեսագիտական կատեգորիա։ Բաշխման հարաբերությունները բնութագրվում են լայն և նեղ իմաստով։ Լայն իմաստով բաշխման հարաբերություններ ասելով՝ հասկանում ենք արտադրության միջոցների և աշխատուժի բաշխումն արտադրության տարբեր ոլորտների և ճյուղերի միջև։ Նեղ իմաստով բաշխում ասելով հասկանում ենք կենսամիջոցների կամ ստեղծված եկամուտների բաշխումը հասարակության անդամների միջև։ Այս իմաստով, աշխատավարձը կարևոր դեր է խաղում հասարակության եկամուտների բաշխման բնագավառում։ Աշխատավարձը միայն աշխատանքի դիմաց տրվող վարձատրությունը չէ, այն հանդիսանում է աշխատողի ստեղծած նոր արժեքի մի մասը միայն, որը հավասար է նրա աշխատուժի արժեքին։ Իսկ աշխատուժի արժեքն որոշվում է այն կենսամիջոցների կամ գոյամիջոցների արժեքով, որն անհրաժեշտ է մարդու և նրա ընտանիքի անդամների կենսագործունեության համար։ Աշխատավարձը ներկայանում է որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, որովհետև վարձատրությունը կատարվում է աշխատանքը կատարելուց հետո։

Երկար  մտածելուց հետո ես հասկացա, որ իմ երազանքների  աշխատանքը քաղցրավենիքի խանութում  աշխատելն է։ Դե պատճառն ակնհայտ է։)))

Գագիկ Ա

Գագիկ Ա Հայոց արքա (990-1020), Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու երկրորդ որդին, Հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի կրտսեր, իսկ Լոռիի արքա Գուրգեն Ա Բագրատունու ավագ եղբայրը: 


Գահակալությունը

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998թ֊ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։

1000 թվականին,  Տայքի գրավումից հետո Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:

Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների: Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը:

Բնագիտական հոդվածի թարգմանություն

Пропажа воды на Марсе: новые гипотезы ученых

Пропажа воды на Марсе: новые гипотезы ученых

Особенные условия марсианской среды, а также близость планеты к Земле делает ее привлекательной для исследователей. Кроме других теорий, объясняющих пропажу жидкости с поверхности Марса. Недавно была выдвинута новая гипотеза. Следует сказать, что большинство исследователей по-прежнему придерживается мнения о том, что Красная планета могла осушиться под воздействием солнечных ветров, как полагалось и ранее. В тоже время куда более реальной кажется гипотеза о том, что Марс имеет более влагоемкую породу, которая лежит на поверхности планеты, которая запечатала воду в себе, впитав как губка.

Не так давно на страницах журнала Nature был опубликован материал, основанием для которых стали многие годы изучения марсианской породы с применением методов компьютерного моделирования. Был проведен сравнительный анализ земной и марсианской породы, который позволил сделать вывод о том, что марсианский грунт впитывает на 25% больше влаги, чем аналогичная порода на Земле. Это связано с особенными условиями залегания пород и тектонических систем.

Основным поглотителем жидкости считается базальтовая корка, которая была обнаружена на поверхности планеты. Ее происхождение описано как процесс взаимодействия воды и свежей вулканической лавы при особенных значениях температуры и давления. В результате получилась порода, обладающая большей абсорбирующей способностью, чем аналогичные породы на нашей родной планете.

Проверить состоятельность этой новой гипотезы достаточно сложно, ведь для этого желательно иметь образцы глубинно залегающих пород. Однако для этого предстоит разработать новые технологии забора образцов. К примеру, современным аппаратом, который посетил Красную планету прежде, можно было взять пробы на глубине не более чем 8 см. Иными словами на подтверждение или опровержение гипотезы потребуется много времени.

Թարգմանություն

Ջրի կորուստ Մարսի վրա. Գիտնականների նոր վարկածներ

Մարսյան միջավայրի հատուկ պայմանները, ինչպես նաև մոլորակի մոտիկությունը Երկրին այն գրավիչ են դարձնում հետազոտողների համար: Բացի ուրիշ տեսությունների, որոնք բացատրում են Մարսի մակերևույթից հեղուկի կորուստը: Վերջերս նոր վարկած է սկսվել: Պետք է ասել, որ հետազոտողների մեծամասնությունը դեռ կարծում է, որ Կարմիր մոլորակը կարող է չորանալ արևային քամիների ազդեցության տակ, ինչպես  ենթադրվում էր նախկինում: Միևնույն ժամանակ, այն վարկածը, որ Մարսն ունի ավելի խոնավակայուն ժայռ, որը ընկած է մոլորակի մակերևույթին, որն ինքնին ջուրը կնքել է ՝ սպունգի պես ներծծվելով, շատ ավելի իրական է թվում:

Ոչ այնքան վաղուց նյութը հրապարակվեց Nature ամսագրի էջերում, որի հիմքում ընկած էին մարսի ​​ցեղատեսակի ուսումնասիրությունը տարիներ շարունակ համակարգչային մոդելավորման մեթոդներով: Կատարվել է երկրային և մարսյան ժայռերի համեմատական ​​վերլուծություն, որը հանգեցրել է այն եզրակացության, որ մարսյան հողը կլանում է 25% -ով ավելի խոնավություն, քան Երկրի նմանատիպ ժայռը: Դա պայմանավորված է ժայռերի և տեկտոնական համակարգերի առաջացման հատուկ պայմաններով:

Հեղուկի հիմնական կլանումը համարվում է բազալտե կեղևը, որը հայտնաբերվել է մոլորակի մակերևույթի վրա: Դրա ծագումը նկարագրվում է որպես ջրի և թարմ հրաբխային լավայի փոխազդեցության գործընթաց ՝ ջերմաստիճանի և ճնշման հատուկ արժեքներով: Արդյունքն այն ավելի բարձր կլանող կարողությամբ ժայռ է, քան մեր տնային մոլորակի նմանատիպ ժայռերը:

Այս նոր վարկածի կենսունակությունը ստուգելը բավականին դժվար է, քանի որ դրա համար ցանկալի է ունենալ խորը ժայռերի նմուշներ: Այնուամենայնիվ, դրա համար պետք է մշակվեն նմուշառման նոր տեխնոլոգիաներ: Օրինակ ՝ ժամանակակից ապարատը, որը նախկինում այցելել էր Կարմիր մոլորակ, կարող էր նմուշներ վերցնել ոչ ավելի, քան 8 սմ խորությամբ: Այսինքն ՝ վարկածը հաստատելու կամ հերքելու համար երկար ժամանակ կպահանջվի:

Պաուլո Կոելիո Սբ.Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Կիսամյակաին հաշվետվություն

Ես Գրիգոր Գրիգորյանն եմ։ Ընտրել եմ հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում բաժինը։ Ընտրել եմ այս բաժինը, քանի որ շատ եմ սիրում համակարգիչների հետ աշխատել։ Քոլեջը հնարավորություն է տալիս ընտրել լեզուներ՝ իտալերեն, իսպաներեն և վրացերեն։ Մասնագիտություներ՝ ծրագրավորում, կավագործություն, նկարչություն և այլն։ Քոլեջը կազմակերպում է նայեվ ճամփորդություններ։ Սեպտեմբերի 1-ին ուղեվորվեցինք Արագածի հարավային գագաթ։ Ես այնտեղ ձեռք բերեցի բազում ընկերներ։ Ամսի 13-ին մենք քոլեջի մի խումբ ուսանողների հետ ուղեվորվեցինք եռորյա ճամբար, որտեղ սկսեցի լավ ճանաչել քոլեջի 1-կուրսի ուսանողներին։ Հոկտեմբրի 19-ին մենք գնացինք Գյումրի այնտեղ այցելեցինք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և գնացինք այլ հետաքրքիր վայրեր։ Օրը հագեցած էր բարձր տրամադրությաբ։ Արդեն մի կիսամյակ է այստեղ եմ սովորում, և ունեմ լավ տպավորություններ։ Այստեղ ես ձեռք բերեցի նոր շրջապատ, ծանոթներ, ընկերներ, հավանեցի ուսուցիչներին, նրանք շատ բարի են և լավ են սովորեցնում։ Ներկա եմ եղել քոլեջի առավոտյան պարապմունքներին, եկեղեցում առավոտյան պատարագներին և Մայր դպրոցի մեդիաուրբաթներին։ Կատարել եմ Առարկայական ֆլեշմոբներ։

Առաջադրանքներ

  1. Իննսունինը, երրորդ, չորրորդ, հիսունյոթ, հարյուր քառասունինը, երկու հազար չորս հարյուր երեսունվեց,
  2. Գտնել հոմանիշները․                                                                                                                  Գաղափար , տրեխ-ոտնաման, տանիք-կտուր, ծիծաղ-խինդ , սալաքար-սալիկ, սադափ, պատմուճան- պարեգոտ  , պատահար- դիպված։

Խոսեի սանդալները

Խոսեի սանդալները

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы